Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀրայրԿարապետյանը բանակում մարդու իրավունքներին նվիրված քննարկման ընթացքում ասաց, որ հրամանատարների եւ զինվորների պարտականություններն ու իրավունքները պետք է օրենքով ամրագրվեն: Այս պահին ԱԺ-ում զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 3 նախագիծ է քննարկվում:
«Պետք է օրենք լինի` զինված ուժերում բոլոր կարգապահական փոխհարաբերությունները կարգավորելու համար»,- նշեց Հ. Կարապետյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 10-ին, երբ Հայաստան կժամանեն եվրոպական փորձագետներ, ԱԺ լսումներ կկազմակերպվեն այս թեմայով:
Հրայր Կարապետյանը օրակարգային համարեց նաեւ Հայաստանում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը:
Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մահմուդյանի համոզմամբ` մինչ այդ սահմանադրական լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: