Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արցախի Հանրային հեռուստատեսությունը շուրջ երկու տարի է` տնօրեն չունի, այնինչ օրենքով վաղուց պետք է մրցույթ հայտարարվեր ու հաղթողը տնօրեն նշանակվեր:
Այսքան ժամանակ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել հեռուստատեսության ինժեներներից մեկը, իսկ հիմնարկի ղեկը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի ձեռքում է:
Թե ինչո՞ւ շուրջ երկու տարի մրցույթ չի հայտարարվել տնօրենի պաշտոնի համար՝ հայտնի չէ, թեեւ կարելի է ենթադրել. այն պետք է հայտարարեր խորհուրդը՝ նույն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:
Հարցի առնչությամբ օրերս Ազգային ժողովի նիստում իր մտահոգությունը հայտեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում աբսուրդ է: