|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ: Այն կկայանա դեկտեմբերի 22-ին։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ տնօրենի պաշտոնի համար հայտ է ներկայացրել դեռևս միայն թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը:
Հիշեցնենք, որ ուշագրավ փոփոխություններ տեղի ունեցան թատերական ոլորտում՝ Համազգայինի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Վիգեն Չալդրանյանը, իսկ Համազգայինի տնօրենը՝ Վարդան Մկրտչյանը, նշանակվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Վերջերս էլ Չալդրանյանն ընտրվեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ:
Դեռ 2016-ին, երբ Չալդրանյանը նշանակվեց Համազգայինի գեղարվեստական ղեկավար, լուրեր էին շրջանառվում, որ հենց նա էլ հետագայում կղեկավարի թատրոնը՝ արդեն իսկ տնօրենի կարգավիճակով: Սակայն վերջերս Չալդրանյանի՝ Կինոակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, կարծես, անորոշ էր, թե ով կստանձնի թատրոնի տնօրենի պաշտոնը, բայց, ինչպես պարզվում է, Չալդրանյանը կփորձի համատեղել աշխատանքը: