|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության համար դեռևս մրցույթ չի հայտարարվել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը: Նա տեղեկացրեց նաև, որ մրցույթ հայտարարելու համար մինչև օգոստոսի 3-ը դեռ ժամանակ ունեն:
Ի դեպ, այս պահին օպերայի թատրոնի տնօրենի ամենահավանական թեկնածուն թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է: Իսկ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, կարծես, փոշմանել է, այլևս չի ուզում այս պաշտոնը ստանձնել:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշանակվել էր նախարարի խորհրդական: