Արցախում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որոնց երեկ ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` նախագահը հյուրերի հետ այսօր Շուշի քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին, որի ընթացքում 2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին: