Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ տեղի է ունեցել կոնֆլիկտ մեր պատգամավորի և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավորի միջև և այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոստիկանությունը ներկայացավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննեն և իրավական ընթացք տան այդ գործին։ Այնինչ եթե ընդունվել է այդպիսի որոշում, պետք է լինի երկուստեք, նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից և չի կարող լինել էնպես, որ հենց այնպես Մհեր Սահակյանը վեր կացավ ինչ-որ կոնֆլիկտ հրահրեց, հարվածեց։ Մենք պայմանավորվել էինք ոստիկանության հետ, հրավիրենք Մհեր Սահակյանին որպեսզի ներկայանա Արաբկիրի ոստիկանության բաժին, այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և ինքը կազմակերպեց այս ներքին խառնաշփոթը, դեպքի պահին այստեղ չեմ եղել, աշխատակազմի ղեկավարը զրուցում էր Արծվիկ Մինասյանի հետ և ես հանգստացերցի, հարթեցրեցի և այդ իրավական գործընթացը կարող էր շատ հանգիստ տեղի ունենալ, բայց օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից, ոստիկանության ներկայացուցիչները, ոստիկանության պետի տեղակալը սկսեց Սահակյանին բրթբրթել, ինչի իրավունքը ինքը չունի, կազմակերպեցին մեծ խառնաշփոթ իմ աշխատասենյակում, որը անընդունելի է»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ոստիկանական գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի, իրենք առաջին հերթին պետք է օրենքը պաշտպանեն, բայց սա առաջին դեպքը չէր․
«Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում հարվածեց մեր պատգամավորին, ինքը առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանները լցվեցի՞ն և ձեռբակալեցի՞ն Վահագն Ալեքսանյանին, իհարկե՝ ոչ։ Միակողմանի, կողմակալ մոտեցում է այս իշախնությունների օրոք։ Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես փնտրում են նոր հնարքներ, մեր հանրության ուշադրությունը շեղելու համար։ Ի վերջո կարող է լինել կոնֆլիկտ, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆլիկտներ, բախումներ, վեճեր, ուղղակի միայն երկու պատգամավորի միջև է եղել այդ վեճը, իրավապահ մարմինները կարող էին զբաղվել դրանով»,- ասաց նա։