կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 09:38
Քաղաքական

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Դեկտեմբերի 8-ին հանդիպել եմ ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։

Ողջունելով նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնելով ինձ հետ հանդիպելու նախաձեռնության համար՝ անդրադարձել եմ վերջին երկու տարիներին Արցախում, Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցած ռազմաքաղաքական զարգացումներին, անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին։

Պատասխանելով հյուրերի հարցերին՝ հանգամանորեն ներկայացրել եմ Արցախյան պատերազմների՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված ռազմական ծանրագույն հանցագործությունները հայ զինծառայողների, գերիների, անզեն բնակիչների նկատմամբ, որոնք, չարժանանալով միջազգային հանրության համարժեք իրավական գնահատականին ու մնալով անպատիժ, շարունակվել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից, վերջին լայնածավալ ագրեսիայից, մարտական գործողություններից հետո։ Մյուս կողմից, հայ ժողովրդի նկատմամբ բացահայտ ատելության, թշնամանքի քարոզին զուգահեռ՝ Արցախի բռնազավթած բնակավայրերում ոչնչացվում են հայկական պատմամշակութային դարավոր արժեքները՝ փորձելով նենգափոխել պատմությունը և հայ ժողովրդին ներկայացնել որպես ագրեսոր։ Այնինչ, Արցախի ժողովուրդը ինչպես անցյալ դարավերջին, այնպես էլ այսօր պայքարել և պայքարում է ադրբեջանական հարձակումների, բռնաճնշումների դեմ՝ իր ինքնորոշման իրավունքն ընդունելով որպես անսակարկելի, բարձրագույն արժեք։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան