|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կենսաթոշակների կուտակային համակարգի հարմարավետությունը պետք է դիտարկել ոչ միայն անձի, այլեւ պետության հարմարավետության տեսանկյունից:
Կենսաթոշակային հարցերի փորձագետ Աստղիկ Միրզախանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռեւս 1990-ականների վերջին մեր պետությունը որդեգրել է «աղքատամետ» քաղաքականություն. «Այն ասում է, որ պետությունը հիմնականում պետք է առավելապես հոգ տանի աղքատ խավերի մասին եւ ապահովի կենսաթոշակային այնպիսի համակարգ, որը երաշխավորի բազային կենսաթոշակը, իսկ դրա մնացած մասի մասին անձն ինքը պետք է հոգա»:
Մինչ այսօր թե' հարուստը, թե' աղքատը նույն սկզբունքով են կենսաթոշակ ստացել. 1000 եւ 100 միավոր աշխատավարձ ստացող եւ 25 տարվա աշխատանքային փորձ ունեցողն էլ ստացել են միեւնույն չափի կենսաթոշակը:
«Մտածելակերպը, վարքագիծը պետք է փոխվի, պետք է ապագայի հանդեպ ավելի պատասխանատու լինեն եւ հույսը չդնեն միայն պետության վրա»,- ասաց Ա. Միրզախանյանը: