| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Միքայելյանների 7 հոգանոց ընտանիքը մինչ բռնի տեղահանումն ապրում էր Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում։ Նրանց համար շրջափակումը ծանր է եղել, զրկված են եղել նվազագույն կենսապայմաններից՝ ուտելիքից, սակայն չեն դժգոհել՝ հիմնավորելով, որ նեղությունը կրել են հայրենի հողում։
Սեպտեմբերի 19-ին, երբ լսվել է շչակների ձայնը, ընտանիքի անդամները միասին չեն եղել, այդ պատճռով տեղակայվել են տարբեր ապաստարաններում։ Սեպտեմբերի 21–ին գտել են միմյանց և մինչև 26–ը մնացել են Ստեփանակերտի դպրոցներից մեկի ապաստարանում։ Այդ օրը դուրս են եկել և ուղևորվել ՀՀ։ Արցախում թողնելով տարիների վաստակը՝ իրենց հետ բերել են ամենաթանկը՝ հիշողություններ և մի բուռ հող։
Միքայելյաններն այժմ բնակվում են հայրաքաղաք Գյումրիում։ Ընտանիքի միակ աշխատողը նրանց աղջիկն է՝ Սիրարփին, այդ պատճառով նրա մայրը՝ Ալվարդը, բռնիչներ է գործում, գաթա և փախլավա է պատրաստում, որոնք վաճառում է «Facebook» սոցցանցի միջոցով։ Էջի անունն է «Ծիլիս ծաղկիս», որը, ինչպես Սիրարփին է նշում, ընտրել են շատ պատահական։ Վաճառքի համար անհրաժեշտ է եղել մի քանի նկար, որոնք Սիրարփին լուսանկարել է համակարգչի վրա։ Հետո նկատել է, որ համակարգչի վրայի տիպը՝ «Ծիլիս ծաղկիսը», առկա է յուրաքանչյուր նկարում, այսպես էլ ընտրվել է անվանումը։
«Ծիլիս ծաղկիս»-ի ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ։
Լիլիթ Մուրադյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս