|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ»-ից «Ռոմա» պաշտոնապես կայացավ: Ֆուտբոլիստը Հռոմում կխաղա վարձակալությամբ: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Մխիթարյանը 2018 թվականի հունվարին էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Արսենալ»: «Զինագործների» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալ»-ի 4 խաղից մասնակցել էր 3-ին և միայն մեկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:
ArmSport.am