|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վերջերս սոցիալական ցանցերում տարածվել է youtube-ում տեղադրված մի քանի տեսանյութ. տեսաշարի փոխարեն կապիկի նկարներ են, եւ ինչ-որ տղամարդիկ կեղտոտ հայհոյանքներ են տեղում:
Տեսանյութերը տեղադրողը նշել է, թե հայհոյողները Հրազդանի թիվ 11 հանրակրթական դպրոցի տնօրենն ու փոխտնօրենն են: Որեւէ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ Հովհաննես Կոստանյանին: Վերջինս ասաց, թե այդ մասին մի քանի օր առաջ լսել է, բայց անձամբ տեղյակ չէ:
Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը թերահավատ վերաբերմունք ունի այս տեսանյութերի նկատմամբ: Բանն այն է, որ ձայնն ու տեսաշարը բոլորովին չեն համապատասխանում միմյանց, եւ դժվար է հասկանալը` արդյո՞ք տնօրենի կամ փոխտնօրենի ձայներն է, թե՞ այլ մարդկանց: Անհասկանալի է նաեւ, թե ո՞ւմ են ուղղված հայհոյանքները: