|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեռ Գերմանիայում է: Փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: ՀՔԾ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանին խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Ավելի վաղ, Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: «Սամվել Մայրապետյանի կյանքը փրկել հնարավոր է միայն այս եղանակով՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդով, որը կիրառվում է միայն Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքի կոնկրետ Կարլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում»,- նշված էր պաշտպանների հայտարարության մեջ: