| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ Yerkir.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց, թե նախընտրական այս շրջանում ինչպիսին է Սերժ Սարգսյանի տրամադրությունը, ՀՀԿ-ական պատգամավորը, բառերով չկարողանալով արտահայտել նախագահի բարձր տրամադրությունը, գործի դրեց բութ մատը:
«Շատ լավ է նախագահի տրամադրությունը, նա կամային այնպիսի հատկանիշներով օժտված անձնավորություն է... Ես նրան այնպիսի իրավիճակներից դուրս գալուց եմ տեսել, որ սկի իմ մտքով չի անցել: Նախագահի կամային հատկանիշները երեւի աստվածատուր են: Այ էդ էպոսագետը, որ ասում եք, լավ կլինի ուսումնասիրի, թե այդքան կամքը, եռանդը, ուժը, նվիրվածությունը ոնց ա Աստված կուտակել Սերժ Սարգսյանի մոտ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Համլետ Հարությունյանը շատ ՀՀԿ-ականների նման եւս վստահ է, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է առաջիկա նախագահական ընտրություններում: Իսկ գործող նախագահի մրցակիցներ համարում է Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Պարույր Հայրիկյանին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի ամենամեծ առավելությունն, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, այն է, որ նա անցել է պատերազմի թոհուբոհով: «Նա ոչ միայն աննկուն մարտիկ է, այլ նաեւ խելոք ռազմական ղեկավար»,- հայտարարեց նա: