|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մադրիդի «Ռեալն» ապշեցնում է իր խաղացողների անհատական որակներով: Ռեկորդ` ռեկորդի հետևից, իսկական փոթորիկ է Էլ Կլասիկոյից առաջ: Գվարդիոլան պետք է համարժեք հակահարված տա, ի վերջո, ոչինչ հարատև չէ:
Ճիշտ է, ֆուտբոլը թիմային խաղ է, սակայն գոլ խփելն ու դարպաս պահելը, ըստ էության, որոշ իմաստով մենաշնորհ է:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետային բոլոր տարիքային խմբերում Իսպանիայի հավաքականներում անցկացրած հանդիպումների քանակով: Կոլումբիայի հետ ընկերական խաղը Կասիլյասի համար դարձավ 158-րդը ազգային թիմերի կազմում: 116 հանդիպում նա անցկացրել է երկրի գլխավոր թիմում: Սուբիսարետան երկրի հավաքականների մարզաշապիկը հագել է 157 անգամ, իսկ գլխավոր թիմի կազմում անցկացրել է 126 խաղ: