Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լրացել է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին եւ 260 օրը: Նրան Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ է, այն սահմանել է 2 տարի առաջ վախճանված Նաբի Տաձիման:
Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ եւ գազավորված ըմպելիքներ եւ հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկանը:
Վերջին տվյալների համաձայն՝ ներկայումս Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի։