Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Լեհաստանում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի արձանի պաշտոնական բացումը: Լեհերը հույս ունեն, որ Հիսուսի այս նոր հսկա արձանը կհաղթի Բրազիլիայի հայտնի արձանին: Հազարավոր մարդիկ են մասնակցել արձանի պաշտոնական օծմանը:
Արձանը 33 մետր բարձրություն ունի՝ մեկ մետրը՝ Հիսուսի ապրած մեկ տարվա համար: Իսկ Հիսուսի գլխին դրված ոսկե թագը և պատվանդանը արձանի բարձրությունը հասցնում են 52.5 մետրի: Այսպիսով, ըստ լեհ պածտոնատար անձանց, Սվիբոդձինում գտնվող այս արձանը կարող է ռեկորդակիր լինել, քանի որ Րիո դե Ժանեյրոյում գտնվող արձանի բարձրությունը 38 մետր է:
Տեսնես լեհերը գիտե՞ն, որ ռեկորդ են գրանցում ոչ թե Բրազիլիայի հանդեպ, այլ Բոլիվիայի (Բոլիվիայում է գտնվում Հիսուսի՝ 40 մետր բարձրություն ունեցող արձանը):