|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունում պատգամավորների փոփոխություններ չեն սպասվում: Այդ մասին երեկ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` հերքելով մամուլում («Երկիր») հայտնված տեղեկությունները, թե ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանին պատրաստվում են պաշտոն տալ կառավարությունում:
«Տպագրված տեղեկությունը ստահոդ է եւ իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց Բիշարյանը` խորհուրդ տալով նման լուրեր տարածողներին նախ ճշտել տեղեկկությունըը, այլ ոչ թե բամբասանքներով առաջնորդվել: