Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ը եւ նրա ռուսաստանյան գործընկեր Русский репортер կայքը հրապարակել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության 3 փաստաթուղթ, որոնցում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը թրաֆիկինգի եւ մարմնավաճառության հարցում իրեն դրսեւորում է, մեղմ ասած, անհրապույր ձեւով:
Ամերիկացի դիվանագետները փաստաթղթերում մտահոգություն են հայտնում, որ գործազրկությունը ստիպում է բազմաթիվ կանանց օրվա հացը վաստակել մարմնավաճառությամբ: «Դրանով արդեն զբաղվում են 11-12 տարեկան աղջիներ: Արդեն շատ ու շատ ծնողներ իրենց անչափահաս աղջիկներին ուղարկում են Թուրքիա եւ ԱՄԷ` մարմնավաճառությամբ փող վաստակելու»,- նշել է ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` հավելելով, որ Հայաստան այցելողների մեծ մասը տեսնում է միայն Երեւանը` գեղեցիկ հրապարակներով, շողշողացող «Համեր»-ներով ու BMW X5-երով, եւ կարծում է, որ երկրի տնտեսության վիճակը գերազանց է: Սակայն իրականում գոյություն ունի երկու Հայաստան` Երեւանը եւ մնացած երկիրը:
Մինչդեռ, ըստ փաստաթղթերի, երկրի իշխանությունները թրաֆիկինգը եւ մարմնավաճառությունը, կարծես, հիմնախնդիր չեն համարում: Օրինակ` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե ամերիկացի դիվանագետների հետ զրույցում մարմնավաճառները ստել են, եւ մեջբերել է հայկական հայտնի ասացվածքը. «Բ...-ի շառից վախեցիր»: