կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 18:38
Հասարակություն

Միասնություն-2014. Սերժ Սարգսյանը դիտակետում էր` հրազենով

Միասնություն-2014. Սերժ Սարգսյանը դիտակետում էր` հրազենով

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներն ու պաշտպանության նախարարներն այսօր ԼՂՀ Տիգրանակերտի զորավարժարանում մասնակցեցին նոյեմբերի 6-ին մեկնարկած` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ զորավարժության կրակային փուլին:

 

Այսօր  գործարկվեց աննախադեպ քանակով զինտեխնիկա, այդ թվում նոր՝ հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Ստրելա 10»-ը, ինչպես նաև մասնակցեցին մեծ թվով զինվորներ:  

 

Զորավարժության սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդը լայնածավալ հարձակում էր սկսել մեր դիրեքերի վրա և, մխրճվելով առաջնային գիծ, փորձել առաջխաղացում զարգացնել, սակայն մեր պահեստային ուժերը հակահարված տվեցին՝ վերականգնելով մարտավարական դիրքերը:

 

 «Կարող ենք ասել, որ զորավարժության նպատակները կատարվել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը և հավելեց.  «Մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի հմտությամբ էին ղեկավարում հրամանատարները: Մարտավարական բոլոր դրվագներում համագործակցության մակարդակը և ստորաբաժանումների գործողություններն ու կրակային խոցման աստիճանը բավականին բարձր վիճակում էր: Այս համատեքստում է, որ բարձրանում է յուրաքանչյուր անհատի և ստորաբաժանման մարտական ոգին: Մենք տեսանք, որ պաշտպանության բանակը տեղում չի դոփում»:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ շրջեց խրամատում և հրազենով անձամբ փորձարկեց դիտարկման և կրակի վարման սարքը: Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:

Թագուհի Մելքոնյան