Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի հետ:
Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»: Հ. Հովսեփյանի հավաստմամբ, կոմիտեն պայքարարելու է չհարկվող շրջանառության դեմ` պահպանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքները. «Քայլեր ենք կատարելու իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից տարանջատելու ուղղությամբ` այդպիսով վերջիններին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել կանխատեսելի բիզնես միջավայրում: Միաժամանակ դիտակետում է լինելու խոշոր բիզնեսը, որից պահանջվելու է գործել հավասար դաշտում»:
ՊԵԿ նախագահը կարևորել է նաև ԱՄՀ ակտիվ ներգրավումն ԱԺ-ում քննարկվող հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ կառուցողական առաջարկներ ու նկատառումներ ներկայացնելու գործընթացում` համատեղ հստակեցումներ կատարելու առումով: Տերեսա Դաբան Սանչեսն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով, որ ՊԵԿ-ի և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը լինելու է շարունակական և երկուստեք ուշադրության կենտրոնում: