|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ինտերպոլը սկսել է հետաքննել Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Նյուքասլ»-«Արսենալ» հանդիպման հանգամանքները: Այս մասին հաղորդում է The Mirror-ը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 4:4, ընդ որում՝ առաջին խաղակեսից հետո «Արսենալը» հաղթում էր 4:0 հաշվով:
Ոստիկանությանը հետաքրքրել են մրցավար Ֆիլ Դաուդի որոշումները, ինչպես նաև «Արսենալի» կիսապաշտպան Թոմա Ռոսիցկու գործողությունները: Հիշեցնենք, որ մրցավարը մի քանի կասկածելի որոշումներ էր կայացրել հօգուտ «Նյուքասլի», իսկ Ռոսիցկու խախտումները հանգեցրին 11 մետրանոցի, ինչպես նաև տուգանայինի, ինչից հետո էլ խփվեց 4-րդ գոլը: