Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինտերպոլը 2,4 մլն եվրոյի հանցավոր սխեմա է բացահայտել` կապված համավարակի օրերին գերմանացի բժիշկներին դիմակներ մատակարարելու հետ: Ինտերպոլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննությանը մասնակցել են Գերմանիայի, Իռլանդիայի և Նիդերլանդների իշխանությունները. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Նիդերլանդներում գործով ձերբակալվել է երկու կասկածյալ, սակայն հանցագործների թիվը հնարավոր է ավելին լինի:
«Այս գործով ձերբակալվածները որևէ կերպ կապված չեն բժշկական սարքավորումների արտադրության հետ, նրանք պարզապես հմուտ խարդախներ են, որոնք կորոնավիրուսի բռնկման փաստից փորձել են օգուտ քաղել»,- ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
Գերմանիայի առողջապահական մարմինները մարտին բժշկական դիմակների մատակարարներ փնտրելիս էլեկտրոնային փոստով կապ են հաստատել Իսպանիայում գործող մի ընկերության հետ, որը հայտարարել էր, որ մոտ 10 մլն հատ դիմակ ունի: Ընկերությունը դիմակները տեղ հասցնել չէր կարողացել, սակայն խորհուրդ էր տվել օգտվել Իռլանդիայում գործող մատակարարի ծառայություններից: Իռլանդացի մատակարարի հետ 1,5 մլն դիմակ տեղ հասցնելու մասին պայմանագիր էր կնքվել: Դրանք իբր բերվելու էին Նիդերլանդներից`52 բեռնատարով` ոստիկանների ուղեկցությամբ: Գնորդը 1,5 մլն եվրո կանխավճար էր փոխանցել, սակայն իռլանդական ընկերությունը հայտնել էր, որ գումարը չի ստացել, և պահանջել էր 880 հազար եվրո փոխանցել Նիդերլանդների մատակարարին, որպեսզի գործարքն իրագործվի:
Գերմանիան այդպես էլ բժշկական դիմակներ չի ստացել: Սակայն Նիդերլանդների իշխանություններին հաջողվել է հետևել, թե ուր է գնում 880 հազար եվրոն. դրա մեծ մասը փոխանցվել է Նիգերիայի հետ կապ ունեցող հաշվի` բրիտանական բանկի միջոցով:
Հետագայում պարզվել է, որ հանցագործները ստեղծել էին Նիդերլանդներում իրականում գոյություն ունեցող ընկերության կայքի պատճենը: