|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ինտերպոլի ներկայացուցիչը հերքել է մինչ այդ ՌԴ ՔԿ կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե միջազգային հետախուզում է հայտարարվել «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ:
«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կարող է հաստատել, որ հետախուզոմ հայտարարելու մասին կարմիր նախազգուշացում չի եղել»,- հայտարարել են Ինտերպոլում:
Նշվում է, որ կառույցի ռուսաստանյան ներկայացուցչությունը նկատողություն է ստացել, քանի որ խախտել է Ինտերպոլի կանոնադրությունը` Խոդորկովսկու հետախուզման մասին տեղեկատվություն ուղարկելով բոլոր անդամ-երկրներին:
Հիշեցնենք, որ Խոդորկովսկին կասկածվում է Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությունը պատվիրելու մեջ, որը տեղի էր ունեցել 1998-ին: Ավելի վաղ Միխայիլ Խոդորկովսկու վերաբերյալ, ով ներկայումս Մեծ Բրիտանիայում է, դատարանը ձերբակալության որոշում էր կայացրել: