| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության 91 ավագ դպրոցների տնօրեններն այսօր աշակերտներ էին դարձել, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նրանց ուսուցիչը: Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում կայացած խորհրդակցության հիմնական թեման տնօրենների ատեստավորումն էր, որը տեղի է ունենալու փետրվարի երկրորդ կեսին: «Նստեք այդ ութ հարյուր հարցը սովորե’ք: Չսովորեք, չեք աշխատի: Չասեք` չեք կարողանում, աշակերտները ինչպե՞ս են էդքան բան սովորում»:
Եթե տնօրենները ցանկանում են մնալ իրենց պաշտոնում, ուրեմն, քննությունը հաջող հանձնելուց բացի, այլ պայմաններ էլ պետք է ապահովեն: «Այն տնօրենը, որ ավագ դպրոցին չի հաղորդի բովանդակություն, չի աշխատի: Եթե կաշառակերությունը չդադարի, չի աշխատի: Ովքեր կունենան շատ բացակայող կամ կրկնուսույցներին դիմող աշակերտներ, չեն աշխատի»,- զգուշացրեց նախարարը:
Տնօրենները լսում էին, իսկ Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենը նաև ձայնագրում էր. «Ձայնագրությունը տանում եմ, որ ուսուցիչներով քննարկենք: Ես ուզում եմ փոխանցել նախարարի ոչ միայն խոսքը, այլև ձայնը»:
Թե այդ ձայնը որքանով է ազդեցիկ, ցույց կտան տնօրենների լրացրած թեստերը: