|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեռ անցած տարեվերջին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնն արգելել էր իր սաներին հատուկ շարֆեր կրել, որոնք իբր տաքություն ապահովվելու համար են ստեղծված: Նա նաև ասել էր, որ իսկական տղամարդը չպետք է դա կրի:
Ֆուտբոլիստների հանդերձանքի նոր մոդայիկ լուծումը կարող է մահացու լինել:
Ֆուտբոլային շարֆերը, որ կրում են խաղացողները խաղի ժամանակ, վերջերս շատ մեծ տարածում են գտել ֆուտբոլում ու դրանց մասին հնչել են բազմապիսի մեկնաբանություններ: Եվ ահա ՖԻՖԱ-ն որոշել է շատ լուրջ մտածել դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ: Նշվում է, որ դրանք կարող են մահացու վտանգավոր լինել մարդու համար: Պատճառը այն է, որ դրանք խանգարում են կանոնավոր շնչառությանը: