Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից առնվազն տասը հոգու հետ խոսել եմ ու բոլորի մոտ այդ խնդիրը կա, որ մարտական հերթապահության համար փոխանցվող գումարից, նախապես էլ իրենց զգուշացրել են՝ հանդերձանքի գումարից մոտ 40 հազար դրամ պահվում է»,- այս մասին Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այդ թեմայի շուրջ հարցում եմ ուղարկել պաշտպանության նախարարություն, ու ստացել եմ պատասխան, որ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիններին զինվորական համազգեստ տրվում է պատրաստի և անհատույց: Սա մի ահազանգ է, որ տարբեր քաղաքացիներից լսել եմ, որի հիման վրա նաև Պաշտպանության նախարարություն հարցում եմ ուղարկել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ինքը կոնկրետ մարդկանց գիտի, նույնիսկ կտրոններն են փոխանցվել, որ այդ փոխանցվող գումարի քառասուն հազար դրամը հայտարարվել է, որ պահում են հանդերձանքի համար:
«Ուզում եմ հասկանամ, եթե տրվում է անհատույց, ապա ոնց է պատահում, որ գումար են պահում»,- ասաց Մանուկյանը, որին ի պատասխան ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը պարզաբեց. «Տեղեկություն տրամադրեք կոնկրետ անձանց վերաբերյալ, կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց ՊՆ փոխնախարարը: