|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի միացումից հետո դարձյալ «մոդայիկ» է դարձել ռուսաստանցիների համար: Այդ մասին գրում է The Times-ը: Թերթն անդրադարձել է «Все путем» նախագծի շրջանակներում վաճառվող վերնաշապիկներին. հայտնում է Газета.Ru-ն:
Ըստ թերթի՝ Ղրիմի միացումից հետո Պուտինի վարկանիշը հասել է պատմական` 83%-ի:
Թերթը գրում է, որ Ղրիմի միացման «մշակութային» հետևանքները չեն սահմանափակվել միայն թեմատիկ վերնաշապիկների արտադրությամբ: Հայտնվել են նաև «Վերադարձրեցինք Ղրիմը, կվերադարձնենք նաև առանց խցանումների Մոսկվան» գրառումներով պաստառներ, իսկ Սիբիրի հրուշակեղենի արտադրամասն սկսել է արտադրել է «Крым. А ну-ка, отбери!» անվանումով կոնֆետներ: