|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ե’ւ գոհ է, ե’ւ գոհ չէ 2010 թվականին նախարարության իրականացրած աշխատանքներից:
Գոհ է, որովհետեւ շարունակական առաջընթաց է արձանագրվել. «Ես տեսնում եմ, որ վարչարարությունն ավելի կայուն ու հետեւողական է դառնում, տեսնում եմ, որ կամաց-կամաց, բայց առաջընթաց կա այն ընկալման մեջ, որ տեղական հարկերը նույնպես հարկեր են, որ պիտի վճարվեն»,- նշեց Տերտերյանը:
Էական առաջընթաց նախարարի տեղակալը կցանկանար տեսնել այն հարցում, որ հարկեր վճարող քաղաքացիներն ավելի հետեւողական լինեին իրենց վճարած հարկերով ձեւավորված բյուջեների տնօրինման, ծախսման ուղղությամբ: Այս առումով Տերտերյանը նշում է, որ աշխատանք է կատարված, եւ այդ աշխատանքը պետք է գնահատվի:
Ընդհանուր առմամբ, նախարարի տեղակալի խոսքով, տարվա ընթացքում թե’ ինքնակառավարման, թե’ տարածքային կառավարման մարմիններում արտառոց բաներ տեղի չեն ունեցել: