կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-06 00:51
Քաղաքական

Ծառուկյանը պարզամիտ է

Ծառուկյանը պարզամիտ  է

«Լարումն է մեծացել, եւ եթե այսպես շարունակվի, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի քաղաքական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

 

Նրա խոսքերով` ընդդիմադիր օթյակները զբաղված են` ունենք թե' ծայրահեղ, թե' մեղմ ընդդիմություն: Տիգրան Կարապետյանին Ադիբեկյանը ո'չ ընդդիմություն է համարում, ո'չ էլ իշխանություն` նա նստած է երկու կողմերը սահմանազատող պարսպի վրա: Իսկ դա նշանակում է ոչ թե քաղաքական ուժ, այլ տոնածառի վրա խաղալիք լինել:

 

Իշխանական օթյակի երեք կուսակցություններն էլ (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) հնարավորություն ունեն 5 տոկոսի շեմը հաղթահարելու: «Բայց ԲՀԿ-ի ախորժակն ավելի մեծ է` երեւի իր ղեկավարի չափերի համեմատ: «50+1»-ը ես չգիտեմ, թե նա որտեղից պիտի վերցնի: Միակ տարբերակն այն է, որ դիստանցիա պահի Հանրապետականից»,- ասաց սոցիոլոգը:

 

Նա հավելեց, որ եթե ՀՀԿ-ն պետականամետ ուժ է, ՕԵԿ-ը մարդակենտրոն, ապա ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի, թե որն է իր քաղաքական դեմքը:

 

Ադիբեկյանն ասաց, թե մենք դեռեւս չենք մարսել երեք օտարածին երեւույթներ՝ էթիկան, կոռեկտությունն ու տակտը: Նա օրինակ բերեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Քաղաքական դաշտը ամեն բան ասելու տեղ չէ: Ես հասկանում եմ` պարոն Ծառուկյանը լիբերալ է, պարզամիտ մարդ է, ինչ կարծում է, ազատ ասում է»: Այնինչ` քաղաքական գործիչը պետք է «պոլիտկոռեկտ լինի»: