|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ, ինչպես հայտնի է, լրանում էր ուլտիմատումի ժամկետը. ԲՀԿ-ն պետք է վերջնականապես կողմնորոշվեր, թե որտեղ է ինքը` սատարում է Սերժ Սարգսյանին եւ մնում է կոալիցիայո՞ւմ, թե՞ համալրում է փողոցային ընդդիմության շարքերը եւ հրաժարվում պաշտոններից:
Ամբողջ օրը մարդիկ իրարանցման մեջ էին` հետաքրքվում էին, թե ինչ է որոշել Գագիկ Ծառուկյանը: Ժամը 18:00-ին տեղեկացանք, որ նա նախագահականում է: Սերժ Սարգսյանի հետ մոտ կես ժամվա առանձնազրույցից հետո տեղեկություն ստացվեց, որ Ծառուկյանը «կրոնն ընդունել է» եւ, հուրախություն իր թիմի, համաձայնել է սատարել ՀՀ նախագահին:
Ըստ որոշ տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանն էլ իր կոնտրպահանջներն է դրել ` նոր պաշտոնների եւ չգիտես էլ ինչի տեսքով: Ապա, այսպես ասած, հաշտության չիբուխն են ծխել ու գնացել Միքայել Հարությունյանի ծննդյան տոնակատարությանը:
Ավելի ուշ տեղեկացանք, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները Ընդունելությունների տանն են: Բնականաբար, ԲՀԿ-ի հնազանդեցման պրոցեսն առանց Ռոբերտ Քոչարյանի չէր կարող ընթանալ: