կարևոր
727 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-19 11:37
Հասարակություն

Դուք ադեկվա՞տ եք, շարքային քաղաքացու մոտ այս հարցն է առաջանում․ Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը 2024 թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ շեշտելով, որ գործընթացը ուղեկցվում է քաղաքական ճնշումներով և սպառնալիքներով՝ ուղղված եկեղեցուն, գործարարներին և հանրային գործիչներին։

Նա քննադատեց իշխանության հայտարարությունները՝ մասնավոր սեփականության ազգայնացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք վնասում են ներդրումային միջավայրը։

«Երբ գործադիրի ղեկավարը խոսում է ազգայնացման մասին, ներդրողների համար պարզ է դառնում՝ այս երկրում ոչինչ կանխատեսելի չէ»։

Վարդանյանը ներկայացրեց տվյալներ՝ ըստ որոնց 2023 թ․ ուղղակի ներդրումները կազմել են 584 մլն դոլար՝ զգալի աճ 138 մլն-ի համեմատ, սակայն ներդրողները խոր մտահոգություններ ունեն։

Նա նաև անդրադարձավ իրավապահ համակարգի լռությանը՝ նշելով, որ շատերը «ինքնապաշտոնանկվում» են՝ կատարելով ապօրինի հրահանգներ, և պաշտպանեց եկեղեցու դերը՝ դատապարտելով դրա դեմ տարվող քաղաքականությունը։

«Մեր հայրենիքը, եկեղեցին, ազգային արժեքները կազմակերպելու անպատիվ գործին մասնակցելով՝ դուք ինքնապաշտոնանկվել եք»։

Մանրամասն՝ տեսանյութում։