|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երեւան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երեւան գնացող բազում մեքենաների, ուղեւորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով:
Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երեւան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն:
Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջեւ եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին: