կարևոր
4294 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 21:37
Հասարակություն

«Տաշիր պիցցա» օպերացիան` հավատարմության երդու՞մ. վաղը ՍԱՏՄ ղեկավար կդառնա Տիգրան Պետրոսյանը

«Տաշիր պիցցա» օպերացիան` հավատարմության երդու՞մ. վաղը ՍԱՏՄ ղեկավար կդառնա Տիգրան Պետրոսյանը

Yerkir.am-ի տեղեկություններով` վաղը նախատեսված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայումս ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանին ընտրելու են ղեկավար:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր տեղեկություններով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանին կառավարությունից հանձնարարվել է կասեցնել գործող «Տաշիր պիցցաների» գործունեությունը:

Պետրոսյանը հավանաբար հույս ուներ, որ գոնե այս հանձնարարականի կատարման արդյունքում Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար:

Ինչպես տեսանք` մեր տեղեկությունները ճիշտ էին, և մեկը մյուսի հետևից ծիծաղելի պատճառաբանություններով այս օրերին փակվում են «Տաշիր պիցաների» մասնաճյուղերը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդկիկ զրկվում են ապրուստի միջոցից։

Իսկ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով տառապող Փաշինյանի վարչախումբը հենց վաղը ափալ֊թափալ Տիգրան Պետրոսյանին դարձնելու է ղեկավար։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Տիգրան Պետրոսյանը բարեհաջող հանձնել է քննությունն ու մարդկանց աշխատանքից զրկելու հաշվին հավատարմության երդում տվել Փաշինյանի ազգակործան իշխանությանը։

Հիշեցնենք նաև, որ «Տաշիր պիցցաների» ցանցը պատկանում է ազգային բարերար, Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպան կանգնելու պատճառով օրերս կալանավորված Սամվել Կարապետյանի ընտանիքին: