կարևոր
640 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-19 17:12
Հասարակություն

Բեսպրիդել ա, հիմա էլ անցել են բարբարոսության․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ  գիշեևը կոտրել են իր մեքենայի ապակիներն ու հայելիները։ Նա դիմել է իրավապահ մարմիններին։

Yerkir.am-ի հետ զրույցում նա  հիշեցրեց, որ նախկինում էլ եղել են նման դեպքեր՝ գողություն մեքենայից, այրելու փորձ և այլն։ Նրա խոսքով՝ այդ ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ։

«Որևէ դեպքով պատժվածներ չկան, հաշիվը կորցրել եմ, թե քանի նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Դանիելյանը՝ հայտնելով, որ մեքնենան իրենց շենքի բակում է եղել, առավոտյան հայտնաբերել է տեղի ունեցածը։

«Համոզված եմ, որ այս դեպքի հետ էլ կապված մեղավորները չեն պատժվելու, բայց ես այսպես չեմ թողնելու, մեղավորները պետք է պատժվեն, եթե իրենք չեն զբաղվում, մենք ենք զբաղվելու։ Այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, եթե ուզենան գտնել, կգտնեն, եթե չեն ուզում, հազար ու մի պատճառ կգտնեն։ Սա ի՞նչ բեսպրիդել է, ի՞նչ են ուզում սրանով ասել, ո՞ւր է ոստիկանությունը։ Գիշերը ես դատարանի դիմաց էի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, այնտեղ էին բազմաթիվ ոստիկաններ։ Ես չգիտեմ՝ իրավապահները ինչո՞վ են զբաղված, ում անկողինն է մտել, դուրս չի գալիս, ով ում հետ է քնում, ում հետ է վեր կենում, դեպքեր կան, որ չեն բացահայտվում, և դա բերում է նոր հանցագործությունների»,- ասաց  Գառնիկ Դանիելյանը։