|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չներկայացավ: Խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավորներին գտնելն անհնար էր: Չէին պատասխանում նաեւ հեռախոսազանգերին:
Քանի որ Հայաստանի նախագահի` ԲՀԿ-ին ներկայացրած վերջնաժամկետը փետրվարի 10-ն էր, Գագիկ Ծառուկյանը, որ Մոսկվայում էր գտնվում, մեկ օր շուտ վերադարձել է Երեւան եւ երեկ երեկոյան հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Թե ի՞նչ են խոսել` հայտնի չէ:
Միայն հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն այդ հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներին եւ խոսնակին խիստ հրահանգել է չշփվել լրագրողների հետ: