|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
Նա իր ելույթում ասաց, թե եթե զգա, որ չի կարողանում կուսակցության աշխատանքները պատշաճ կերպով կատարել, ապա արտահերթ համագումար կհրավիրվի, կընտրվի նոր նախագահ, իսկ ինքը կանգնած կլինի կուսակցության նորընտիր նախագահի կողքին:
Ասաց նաեւ, թե իր արարքների համար երբեք չի ամաչելու եւ գիտակցում է, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա:
Ծառուկյանը նշեց նաեւ, որ այս համագումարն ընդամենը հերթական համագումարներից էր եւ նախորդներից ոչնչով չէր տարբերվում`չնայած լրատվամիջոցները սպասումային վիճակ էին ստեղծում եւ ակնկալում էին, թե ինչ-որ բան պետք է լիներ:
Նշենք, որ այդ ինչ-որ բանի չլինելն էլ իրադարձություն էր: