կարևոր
547 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-19 15:42
Հասարակություն

Որքանո՞վ է արդար նույն արտահայտության համար մեկին ձերբակալել, իսկ մյուսների դեմ քրգործ չհարուցել․ Մանուկյանը՝ Զեյնալյանին

Որքանո՞վ է արդար նույն արտահայտության համար մեկին ձերբակալել, իսկ մյուսների դեմ քրգործ չհարուցել․ Մանուկյանը՝ Զեյնալյանին

Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի առաջադրման քննարկումը։ Թեկնածուին մի շարք հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի հարցերից մի քանիսը հետևյալն էին․

 «Դուք մինչև մայիսը եղել եք կուսակցության անդամ։ Այդ երկարամյա կուսակցականությունն արդյոք չի ազդի ՍԴ-ում ձեր անաչառության վրա։ Կա՞ դեպք, երբ միջազգային փաստաթուղթ վավերացնելու համար փոխվել է Սահմանադրությունը։ Արդյոք դա ընդունելի՞ պրակտիկա է։Անկախության հռչակագրին Սահմանադրության մեջ հղում տալը նշանակում է, որ այն մնում է սահմանադրական փաստաթո՞ւղթ։ Ինչպե՞ս եք գնահատում 2019-ին Փաշինյանի կոչով ՍԴ շենքի շրջափակումը։ Ի՞նչ գնահատական կտաք՝ իրավական, բարոյական, քաղաքական։ Միևնույն արտահայտության համար մեկի դեմ քրեական գործ է հարուցվում, մյուսների դեմ՝ ոչ։ Արդյոք սա իրավական խտրականություն չէ՞»։

Զեյնալյանն ընդգծեց, որ դադարեցրել է կուսակցական գործունեությունը, հիշեցրեց իր իրավապաշտպան անցյալը և նշեց, որ որոշ հարցերի՝ այդ թվում ՍԴ շրջափակման վերաբերյալ, չի կարող դիրքորոշում հայտնել՝ ՍԴ դատավորի վարքագծի կանոնների համաձայն։

Մանրամասն՝ տեսանյութում։