Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը նախատեսել է ԲՀԿ-ականների մեծ հավաք անցկացնել, որին մասնակցելու են նախկին գումարման բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները՝ չնչին բացառություններով: ԲՀԿ-ն, որը տեւական ժամանակ քաղաքական պասիվություն է դրսեւորում, փաստորեն, որոշել է ակտիվանալ, քանի որ Ծառուկյանի քաղաքական թիմի եւ խորհրդատուների հաշվարկով` շուտով ներքաղաքական զարգացումներ են սկսվելու, դրանցից դուրս մնալ չի կարելի։
Հավաքը կկայանա ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում, սեպտեմբերի 20-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Իվետա Տոնոյանը հրավերներ է ուղարկել մոտ 50 անձի, այդ թվում՝ գործող իշխանություններին կոշտ քննադատող Գեւորգ Պետրոսյանին, ով հեռացել է ԲՀԿ շարքերից, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրավեր չի ստացել։ Հավաքի նպատակը քաղաքական խնդիրներ քննարկելն է: Հավանաբար, հայտարարությամբ հանդես կգան։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հավաք հրավիրելու տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։ «Մենք անպայման հանդես կգանք հայտարարությամբ՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին»,- ասաց նա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում