կարևոր
1018 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-19 13:26
Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո: Ինչպես տեղեկանում ենքՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը: 

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփն, իր կարծիքով, անկեղծորեն ձգտում է հակամարտության կարգավորմանտը։ 

«Մենք անպայման կհենվենք Չինաստանից, Հնդկաստանից և BRICS-ի մյուս երկրներից մեր բարեկամների դիրքորոշման վրա, մենք մշտապես կապի մեջ ենք նրանց հետ այս հարցի շուրջ։ Նրանք նույնպես շատ մտահոգված են այս առնչությամբ։ Ես հանդիպում եմ այդ պետությունների ղեկավարների հետ։ Նրանք մեր գրեթե բոլոր զրույցներն սկսում են դրանով», - ասել է  Պուտինը: