|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրել, սակայն Մոսկվայի աջակցությունը Թեհրանին ակնհայտ է։ Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նախ` Իրանը մեզանից ռազմական օգնություն չի խնդրել։ Երկրորդ` նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած պայմանագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա... Բայց, ընդհանուր առմամբ, մեր աջակցությունն ակնհայտ է», - ասել է նա։