կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 15:33
Քաղաքական

Ծառայողական քննություն` ոչ ճիշտ հասցեով

Ծառայողական քննություն` ոչ ճիշտ հասցեով

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ` պարզելու, թե ինչու է սահմանափակվել իրենց իրավունքը` տեսակցել ձերբակալված մարդկանց:

 

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրենքը, առանց տարընթերցման, հնարավորություն է տալիս, որ ԱԺ պատգամավորը մուտք գործի ՔԿՀ և նրան պարտավոր են ուղեկցել ցանկացած տեղ, որտեղ ինքը կցանկանա, խոսքը վերաբերում է նաև պատժախցին, այն տեղին, որտեղ պահվում է դատապարտյալը կամ կալանավորված կամ ձերբակալված անձը:

 

«Ըստ էության` ես արձանագրեցի, որ իմ այդ իրավունքը չի պահպանվել: Ես պարոն Թովմասյանին ասացի, որ նշանակվի ծառայողական քննություն իր` ապօրինություն թույլ տված պաշտոնյաների նկատմամբ, բայց պարզվեց հակառակ բանն է տեղի ունեցել` ծառայողական քննություն է նշանակվել մեկ այլ ՔԿՀ պետի նկատմամբ, ով ինձ թույլ է տվել, որ ես տեսնեմ կալանավորված անձին»,- նշեց Փաշինյանը:

 

Նա նաեւ ասաց, որ մեկ տարի է, ինչ պատգամավոր է, և նախկինում երբևէ այսպիսի խոչընդոտի չի հանդիպել, սա առաջին դեպքն է: