Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 29-ի երեկոյան արդեն 7or.am կայքը չէր բացվում:
Այսօր առավոտյան այն մի պահ երևաց մոնիտորների վրա եւ դարձյալ անհասանելի դարձավ այցելուների համար: Այդ կարճ ժամանակամիջոցում էլ հասցրեցինք կայքի գլխավոր լուրից տեղեկանալ, որ այն ենթարկվել է հարձակման, ընդ որում` ոչ թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Ներսից` Հայաստանից, ինչպես տեղեկացնում էր գլխավոր լուրը:
Այսօր հեռախոսով կապվեցինք կայքի գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանի հետ: Նա հաստատեց իր իսկ ստորագրությամբ տեղադրված լուրի իսկությունը եւ ասաց, որ մինչ այս պահն էլ աշխատանքներ են տարվում կայքի բնականոն հասանելությունը ապահովելու համար:
«Սերվերի հետ կապված խնդիրները խմբագրությանը թույլ չեն տալիս ստանալու էլեկտրոնային փոստը»,- ավելացրեց Ա. Թևանյանը: Նա հեռախոսով եւս վստահություն հայտնեց, որ կայքը հարձակման է ենթարկվել ներսից: