Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները խիստ կարեւոր են: Դրանք, կարծես, տարածաշրջանը վերածել են «տուրբուլիզացիոն» շրջանի, ինչն էլ վատ կանդրադառնա հայկական համայնքների վրա, որոնք ստեղծված իրադրությունում ձգտելու են գնալ Արեւմուտք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ տեղի է ունենում հումանիտար աղետ, չհաշված որ բոլոր արաբական երկրներում ընդունվում է թուրքական` չափավոր իսլամիզմի մոդելը, որի արդյունքում էլ ավելանում է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում:
Քաղաքագետի կարծիքով` Լիբիայի հետ կապված Թուրքիայի ախորժակն այլ էր, եւ Թուրքիան այժմ էլ Սիրիայի «վրա է աշխատում»:
«Խաղի մեջ է մտել նաեւ Եվրոպան, ինչը շատ դրական է, քանի որ աշխարհի հետագա միավորման սցենարում (կառավարման համակարգի), որը կոչվում է ֆրագմենտացիա, տեղի է ունենալու իսլամական աշխարհի առանձնացումը Եվրոպայից: Արդյունքում Հայաստանը Եվրոպայում տեղ է գրավելու: Դրա համար էլ անհրաժեշտ է ավելի ամրապնդել մեր կապերըԵվրոպայի հետ»,- ասաց Գ. Հարությունյանը: