կարևոր
4579 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 22:01
Հասարակություն

Բավականին շատ մարդկանց անունից բացվում են «Վոթսափ», «Վայբեր» հաշիվներ․ փորձագետ

Բավականին շատ մարդկանց անունից բացվում են «Վոթսափ», «Վայբեր» հաշիվներ․ փորձագետ

Հայրենակիցներ։ Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են յիմնականում Վոթզափ, նաեւ Վայբեր հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։ Էս պահին , բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։

Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթզափում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներ։ Մեկնաբանությունում դնում եմ դրա վերաբերյալ տեսանյութը, որը մենք սարքել ենք հենց Մետայի, Վոթզափի թիմի հետ։

Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)։

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ