|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր անմիջական հսկողության տակ է առել ֆուտբոլը, և իր աջակցությունն է ցուցաբերում. այսօր լրագրողներին հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ նրա` եթե այդ աջակցությունը չլիներ, ապա ինքը վաղու՜ց թողել-գնացել էր: «Ցանկացած հարց, նույնիսկ հեռարձակման պայմանագրերը առանց իր գիտության չեն ստորագրվում: Եղել է դեպք, երբ խնդիր է ծագել, և ֆեդերացիան պետք է բարձր գնով պայմանագիր կապեր, Սերժ Սարգսյանը ստիպել է, որ խնդիրը ֆեդերացիայի օգտին լուծվի»,- ասել է ՀՖՖ նախագահը` հավելելով, որ «ՀՀ նախագահն իր առաջ խնդիր է դրել ամեն գնով հաղթել Ռուսաստանին»:
Փաստորեն ՀՀ նախագահը կարգադրել է հաղթել Ռուսաստանին: Հետաքրքիր է, ի՞նչ էր կարգադրել նախագահը Հայաստան-Թուրքիա և Թուրքիա-Հայաստան խաղերից առաջ: