Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի բան ես՝ Ռազմիկ Դավոյանով, մի բան՝ առանց իրա․ ըստ Yerkir.am-ի այսպես արտահայտվեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա ասաց, որ իրենց վերջին հանդիպումը 3,5 ժամ է տևել՝ իր աշխատասենյակում զրուցել են ամեն ինչից, և հիմա նա ափսոսում է, որ ընդամենը 3,5 ժամ էր՝ ավելին չէր։ Հետո փողոցում հանդիպել ու պայմանավորվել են, որ նորից կհանդիպեն, բայց չի ստացվել։
«Մեր մեծերին լավ նայենք, իրենց հետ շփվելու հաճույքը միշտ չի լինելու»,-ասաց Թովմասյանը։
Նրա համար մեծ ցավ է պատկերացնել, որ Ռազմիկ Դավոյանը մեզ հետ չէ, ասաց՝ մենք մի քիչ փոքրացանք։
Նշենք, որ Ռազմիկ Դավոյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:
Մանրամասն՝ տեսանյութում․