Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասնակիցների հանդիպումը տեւեց մոտ երկու ժամ:
Կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ներկայացնում են կոալիցիոն` գործադիր իշխանությունը եւ կոալիցիայի նախագահին` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի:
«Մենք փոխանակեցինք մտքեր այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում ենք հրատապ, ներկայացրինք նաեւ մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում այս դիրքորոշումը»,- անդրադառնալով հանդիպմանը` ասաց նա եւ ավելացրեց, որ սա Հայաստանում նոր քաղաքական մշակույթի ձեւավորման հիմքն է:
Իսկ հանդիպման նպատակը, ըստ կոալիցիայի պատվիրակության ներկայացուցչի, բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանքի անցումն է: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները հարթվելու են:
Երկխոսողներն առաջին հանդիպման ընթացքում օրակարգ չեն ձեւավորել. պարզապես ներկայացրել են իրենց տեսակետները, իսկ քննարկում չի եղել: «Մեր գործընկերները հայտարարեցին, թե պատրաստ են քննարկել ցանկացած խնդիր, եւ չկան հարցեր, որոնք քննարկման ենթական չեն»,- ասաց ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը` շեշտելով, որ շոշափվել է նաեւ արտահերթ ընտրությունների թեման: Իրենք էլ կրկնել են, որ «խորագույն ճգնաժամից» դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են:
ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանին էլ հանդիպման տեղը դուր չէր եկել: Նա շարունակում էր պնդել, թե ավելի չեզոք տեղ էր պետք բանակցելու համար, օրինակ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Իսկ լրագրողների հարցին, թե «Օջախ» ռեստորանը կարո՞ղ էր «չեզոք գոտի» համարվել, Զուրաբյանը խորհուրդ տվեց հարցնել Գալուստ Սահակյանին: