|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանում իշխանության և ընդդիմության հանդիպումն ավարտվել է առանց արդյունքի՝ ըստ Yerkir.am-ի հայտնում է 1TV.GE-ն:
Ցավոք, հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի,- այս մասին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
«Առանց որևէ դիվանագիտության կասեմ, որ կառավարող թիմն այս հանդիպմանը եկել էր միայն Վրաստանի քաղաքացու, ընդդիմության և մեր ռազմավարական դաշնակիցների կողմից ճնշման ենթարկվելու պատճառով: Նրանք բացարձակապես պատրաստ չէին երկխոսության համար և կտրականապես հրաժարվեցին քննարկել այն փոխզիջումային առաջարկը, որը երեկ ստորագրել են ըննդիմության 30 կուսակցություն: Մենք հայտնեցինք պատրաստակամություն, որ չնայած այս հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի, մենք պատրաստ ենք երկրորդ փուլին: Եթե մեր ռազմավարական գործընկերները ցանկանան, մենք պատրաստ ենք երկրորդ անգամ էլ հանդիպել»,- հատարարել է Գրիգոլ Վաշաձեն:
Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հանդիպումը դիվանագետների մասնակցությամբ ընթանում էր «Բիլթմոր» հյուրանոցում: