Ֆինանսական խոտան Արզումանյանի տեղափոխության ժամանակ
Ռոբերտ Արզումանյանը համաձայնության չի եկել լեհական Սլյոնսկ (Վրոցլավ) ակումբի հետ: Լեհական մամուլի տեղեկացմամբ` պատճառ են դարձել խաղացողի գործակալի առաջարկած պայմանները:
«Մեզ համար անընդունելի են նման պայմանները, և Արզումանյանը չի մնա ակումբում»,- հայտել է «Սլյոնսկի» խոսնակ Միխայել Մազուրը:
Հայ ֆուտբոլիստը բավականին լավ է դրսևորել իրեն թիմի ուսումնամարզական հավաքի ժամանակ, այնքան լավ, որ Սլյոնսկի գլխավոր մարզիչը ցանկացել է տեսնել Արզումանյանին իր թիմում: Բայց երբ կողմերը պետք է պայմանագիր կնքեին, ամեն ինչ բարդացավ: Խոսքը գնում է այն միջնորդավճարի մասին, որ պահանջել է Արզումանյանի գործակալ Ռոբերտ Կիլդանովիչը:
Եթե Սլյոնսկը ցանկանար գնել Արզումանյանին դանիական Ռանդերսից, ապա նրանք ստիպված կլինեին ավելի շատ գումար վճարել ֆուտբոլիստի գործակալին: Այդ իսկ պատճառով լեհական թիմը որոշել է չգնել Արզումանյանին, գրում է NaszeMiasto.pl-ը: