|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ո՛չ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես և, ո՛չ բոլոր հնավայրերը կարող են իրենցից ներկայացնել արգելոց»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագծին՝ համաձայն որի առաջարկվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի ամբողջ տեքստում «արգելոց» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «հնավայր» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով։
«Եթե դուք փորձում եք հիմնավորել անգլերենի «Archeological site»-ով, բացարձակապես «Archeological site»-ը չի նշանակում հնավայր, այլ՝ հնագիտական»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում